Միրզոյան․ Շենգենի ազատականացման հարցում ՀՀ-ն ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել

Միրզոյան․ Շենգենի ազատականացման հարցում ՀՀ-ն ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել

PanARMENIAN.Net - Շենգենյան վիզաների ազատականացման հարցում Հայաստանը ԵՄ–ի հետ կոնսենսուսի դեռ չի հասել։ Այդ մասին եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ ԱԺ–ում քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Վիզաների ազատականացման հարցը մեր և Եվրոպական միության անդամ հանդիսացող առանձին երկրների օրակարգերում մշտապես ակտիվորեն քննարկվում է։ Գրեթե բոլոր դեպքերում աջակցություն ենք ստանում։ ԵՄ–ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք, և այս թեմայի շուրջ դեռևս այդ կոնսենսուսին հասնել հնարավոր չի եղել»,– նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- նշել է նախարարը:

Վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելու վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ 2019 թվականից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի հետ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---