6 հունիսի 2023 - 10:48 AMT
Եգիպտոսը ելքի տուրք կսահմանի բոլոր զբոսաշրջիկների համար

Եգիպտոսը ելքի տուրք կսահմանի բոլոր զբոսաշրջիկների համար։ Երկրի իշխանությունները հավանություն են տվել համապատասխան փոփոխություններին, հայտնում է Ռուսաստանի Զբոսաշրջային օպերատորների ասոցիացիան։

Տուրքի գումարը կկազմի 100 եգիպտական ֆունտ՝ մոտ 3․20 դոլար։

Հուրգադայից, Շարմ էլ Շեյխից և այլ հանգստավայրերից մեկնող զբոսաշրջիկների համար տուրքը կկազմի 50 եգիպտական ֆունտ՝ մոտ 1․60 դոլար։