Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի բանակցությունների նոր փուլին

Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի բանակցությունների նոր փուլին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

Այն հարցին, թե արդյո՞ք այլ հանդիպում նախատեսված է Վաշինգտոնում, բացի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից, Պատելը պատասխանել է, որ ժամկետների մասով կոնկրետ տեղեկատվություն չունի, հայտնում է «Ազատությունը»։

«Ես կոնկրետ տեղեկատվություն չունեմ ժամկետների կամ պետքարտուղարի ժամանակացույցի մասին։ Բայց՝ այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային»,- նշել է նա։

Պատելը վերահաստատել է՝ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:

«Միացյալ Նահանգները գոհ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ վերջերս կայացած առաջնորդների հանդիպումը։ Բայց ես այլևս ոչինչ չունեմ ասելու այս մասին»,- ասել է Պատելը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման մասին ավելի վաղ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 21-ին Բրյուսելում նոր եռակողմ հանդիպում անցկացնելու մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---