2022-ին ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $5․2 մլրդ` աճելով 92․7%-ով

2022-ին ՀՀ և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է $5․2 մլրդ` աճելով 92․7%-ով

PanARMENIAN.Net - 2022 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 5․2 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 92․7 տոկոսով: Այդ մասին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ասել է ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

Նա հավելել է, որ արտահանումը 2022 թվականին կազմել է 2․5 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 2․8 անգամով: Ներմուծումը կազմել է 2․7 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով:

«Առևտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ: Այստեղ, կարելի է ասել, հավասարակշռված քաղաքականություն ենք վարում»,- ասել է փոխնախարարը:

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության համախառն ծավալը 2022-ի հունվար-դեկտեմբերին հասել է

Փոխնախարարը նաև նշել է, որ այժմ ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկումներ են ընթանում՝ կապված Եգիպտոսի, Իրանի և ԱՄԷ-ի հետ Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր ունենալու կապակցությամբ:

2022 թվականին իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 196 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից՝ 158 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 181 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից՝ 108 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---