Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերը

Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերը

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ` զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ:

Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը, հայտնում է ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին Վաշինգտոնում: Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---