Արմեն Ջիգարխանյան. Իրականում այնքան էլ կարեւոր չէ` կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը թե ոչ

PanARMENIAN.Net - «Ես չեմ հանդիպել Օբամայի հետ, եւ այս հարցը նրա հետ չեն քննարկել»,-կատակով ասել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը` պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց խոստումը եւ ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ավանդական ուղերձում ձեռնպահ մնաց «ցեղասպանություն» եզրաբառի օգտագործումից«:



«Այն, թե մենք ինչ էինք ակնկալում, քաղաքականության հարթությունից դուրս գտնվող հարց է: Օբամայի անձի կարեւորությունը զուտ ժամանակավոր է: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն արդեն 94 տարի է, ինչ գոյություն ունի: Իրականում այնքան էլ կարեւոր չէ, կարտասանի Օբաման «ցեղասպանություն» բառը, թե ոչ: Առավել կարեւոր է մեր բոլորիս վերաբերմունքն այսօրվա իրավիճակին: Այս հարցին հարկավոր է մոտենալ բաց սրտով եւ սթափ մտքով, զգացմունքներն այս հարցում չեն օգնի»,-նշել է Արմեն Ջիգարխանյանը:



Ըստ Արմեն Ջիգարխանյանի, ամեն ոք, ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, պետք է նախ մտածի, թե որքանով է նա իրավասու այս հարցում: Ընդ որում նա վստահություն է հայտնել, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի պահանջել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, ինչը միաժամանակ չի բացառում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---