Փոխնախարար․ Իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է, հունիսի 6-ին ենք ունեցել կրակոցներ

Փոխնախարար․ Իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է, հունիսի 6-ին ենք ունեցել կրակոցներ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պատասխանելով սահմանային իրավիճակի մասին հարցին, ասել է, որ իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է։

«Իրավիճակը սահմանագծում հարաբերականորն կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին հաղորդագրություն տարածվել է։ Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք, ընդհանուր առմամբ հարաբերականորեն կայուն է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Պատասխանելով առևանգված հայ զինծառայողների վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նա հորդորել է դիմել նախաքննական մարմնին։

«Կխնդրեմ այդ հարցն ուղղեք նախաքննական մարմնին և ցանկալի չի լինի ես որևէ մեկնաբանություն անեմ»,-ասել է նա։

Փոխնախարարը չի մեկնաբանել նաև Սյունքի մարզպետի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժը Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտ որոշակի կետերով հետ է գնացել:

Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ։

 Ուշագրավ
---