Երևան-Բաթումի գնացքը կգործի հունիսի 14-ից

Երևան-Բաթումի գնացքը կգործի հունիսի 14-ից

PanARMENIAN.Net - Երևան-Բաթում-Երևան միջազգային երթուղով գնացքը կսկսի գործել հունիսի 14-ից, հայտնում է Հարավկովկասյան երկաթուղին։

Տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից: Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---