Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի համատեղ հայտարարությունը

PanARMENIAN.Net - «Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի միջազգային հարցերի դաշնային դեպարտամենտի 2009-ի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը: Այս փաստաթղթի ընդունումը վկայում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու կողմերի ձգտման մասին, որոնք, իրենց հերթին, կնպաստեն Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամբողջական տարածքի ձեւավորմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ:



Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հույս է հայտնում, որ համատեղ հայտարարության իրականացմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի գործնական քայլերը կպսակվեն հաջողությամբ` ի բարօրություն ինչպես երկու ժողովրդների, այնպես էլ ողջ տարածաշրջանի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---