Շվեդիան Թուրքիային կարտահանձնի ՔԱԿ կողմնակցին

Շվեդիան Թուրքիային կարտահանձնի ՔԱԿ կողմնակցին

PanARMENIAN.Net - Շվեդիան Թուրքիային կարտահանձնի Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակցին (ՔԱԿ)։ Այդ մասին հայտնել է շվեդական Aftonbladet-ը։

«Գերագույն դատարանը հավանություն է տվել ՔԱԿ կողմնակցի արտահանձնմանը»,- գրել է պարբերականը, հայտնում է Gazeta.ru-ն։

Այժմ Շվեդիայի կառավարությունը պետք է արտահանձնման մասին որոշում կայացնի։

Խոսքը 35-ամյա տղամարդու մասին է, որը կալանավորվել էր Շվեդիայում 2022-ի օգոստոսին՝ Ադանայի գլխավոր դատախազի հարցումով։

Գերագույն դատարանն իր որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը կանցնի Վիլնյուսում հուլիսի 11-12-ին։

Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար և սպառնում էր հավանություն չտալ նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---