Փաշինյանը Սոչիում հաստատել է՝ ՀՀ-ն պատրաստ է բացել տրանսպորտային կոմունիկացիաները![]() 7 հունիսի 2023 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Աշխտանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հաստատել է, որ Երևանը պատրաստ է բացել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաները՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կոնկրետ լուծումներ գտնել»,-ասել է նա։ «Դուք հիշատակեցիք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպմանը բավականին զգալի առաջընթաց է նախանշվել»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է բացել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխան իրավասության սկզբունքի հրման վրա, որոնց տարածքով անցնում են այդ ուղիները։ Փաշինյանը պարզաբանել է, որ խոսքն այն կոմունիկացիաների մասին է, որնք հիշատակվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նա հավելել է, որ քննարկվում են փոխզիջումային լուծումները, որոնք մշակվել են վերջին 2 տարվա ընթացքում։ Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որն անցել է կառուցողական մթնոլորտում: «Էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,-ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |