Բաքուն դեմ է, որ ՀՀ-ում մետալուրգիական գործարան կառուցվի և «վտանգավոր է համարում այդ պլանը»![]() 8 հունիսի 2023 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ տարածքում, Նախիջևանի հետ սահմանակից վայրում, մեծ մետալուրգիական գործարանի կառուցման կապակցությամբ՝ «վտանգավոր» որակելով «այդ պլանները»։ Բաքուն այդպես է արձագանքել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը։ Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երասխում կառուցվում է 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։ «Սա նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, հատկապես ՄԱԿ անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության ՄԱԿ Եվրոպական տնտեսական կոնվենցիայի (Էսպօ կոնվենցիա) դրույթները»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Ադրբեջանի, Հայաստանը պետք է իր գործողությունները համաձայնեցներ Ադրբեջանի հետ և պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության փաստաթուղթ պատրաստվեր։ Նշվում է նաև, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայց է ներկայացրել ՀՀ դեմ Էսպո կոնվենցիայի շրջանակում՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցով։ Ադրբեջանական նախարարությունը «խստորեն դատապարտում է ՀՀ գործողությունները» և կոչ է անում միջազգային հանրությանը «հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին»։ ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |