Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։ Վարդապետյանի հրամանով նրանք ազատվել են աշխատանքից, հայտնում է Sputnik Արմենիան։
Կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները․
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գուրգեն Սաֆարյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:
Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Հարությունյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Արամ Դոլինյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության դատախազ Հայկ Մանասյանը 2023 թվականի հունիսի 6-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ:
Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
Սևակ Պողոսյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակվել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնին:
Նորայր Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արեգ Հարությունյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Մհեր Եսայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Էդգար Բաբայանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարեն Հակոբյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արգիշտի Սահակյանը փոխադրվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Վահագն Վարդանյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: