8 հունիսի 2023 - 15:12 AMT
ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվում է՝ ադրբեջանական կողմի խնդրանքով

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում էր հունիսի 12-ին Վաշինգտոնում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։