ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքից

ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքից

PanARMENIAN.Net - ԱԱԾ ծառայողները կօգտվեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորումից։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Նրանք հնարավորություն կստանան օգտվելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից։

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ԱԱԾ բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար:

Նախագիծը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Որոշմամբ առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանգության մարմինների ծառայողներին:

Ծրագրի շրջանակում առաջարկվում է յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը, ինչի համար պետբյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157,000,000 դրամ։

2024 թ. համար նախատեսված միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---