Կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ են սահմանվել

Կարուսելների շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ են սահմանվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը սահմանել է կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները: Դա պայմանավորված է անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Որոշումը կայացվել է գործադիրի հունիսի 8-ի նիստում։

«Որոշման ընդունման հիմնական նպատակն է շահագործման գործընթացի ժամանակ ունենալ նորմատիվ պահանջներ՝ որոնցով առաջնորդվելով կապահովվի արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործումը»,-ասվում է հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ սահմանող իրավական ակտը բացակայում է:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---