Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել

Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել

PanARMENIAN.Net - Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել։ Կառավարության որոշմամբ արտոնություն է տրամադրվել «ԴԻ ԷԼ ԷՖ Գրուպ Թրեյդ» ՍՊԸ-ին Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու համար։

Ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։

Ծրագրով նախատեսվում է նաև հյուրանոցային համալիրի կառուցում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում։

2022 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 49 մլն դրամի ներդրում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---