Կլաարը մեկնել է Ադրբեջան

Կլաարը մեկնել է Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան։ Հետաքրքիր հանդիպումներ այսօր և անհամբեր սպասում են լավ բանավեճերի վաղը»,-ասվում է գրառման մեջ։

Կլաարը Բաքու է մեկնել Վրաստանից, ուր այցելել էր Հայաստանից հետո։

Երևանից մեկնելիս նա գրել էր, որ լավ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Կլաարը քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---