ԵԶԲ․ Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով 9 հունիսի 2023 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ռելոկանտների արտահոսքի դեպքում ՀՀ ՀՆԱ-ն կարող է նվազել 5-10%-ով։ Այդ մասին Եվրասիական կոնգրեսի կուլուարներում լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։ «Արտերկրից ռելոկանտների ներհոսքի ֆոնին գրանցված բումը բացառիկ դեպք է։ Ոչ Հայաստանում, ոչ այլ երկրներում ոչ ոք նման երևույթի չէր բախվել և նման արդյունքի չէր սպասում՝ որ դա այդպես կաշխատի։ Դա անորոշության գործոն է՝ ինչ կլինի, եթե նրանք նույնքան արագ հեռանան, որքան արագ եկան»,-ասել է նա, գրում է ԱՌԿԱ-ն։ Ըստ Կուզնեցովի, Հայաստանում այլ հավասար պայմանների դեպքում տնտեսական աճը գնահատվում է 4․5%, ինչը 2 տարվա կտրվածքով կազմում է 9%, իսկ հիմա երկու տարում ՀՀ-ն ունի 20% աճ։ 2022-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 12․6%, ԵԶԲ-ն 2023-ի համար կանխատեսում է 7․5% աճ։ «Եթե կտրուկ հեռանան մարդիկ, անկումը դժվար կլինի գնահատել, քանի որ իրականում, այնուամենայնիվ, ոչ բոլորը կհեռանան, մի մասը կմնա։ Անշուշտ, դա ռիսկերից մեկն է Հայաստանի տնտեսության համար»,-ասել է Կուզնեցովը։ Արտահանման աճը ՀՀ-ից 2022-ին է 77․7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |