Գայի պողոտայի առաջին գիծը առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

Գայի պողոտայի առաջին գիծը առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

PanARMENIAN.Net - Գայի պողոտայի առաջին գիծը առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկության կազմակերպման փոփոխությունը կկատարվի հունիսի 11-ից։

«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին»,-ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---