Ալիևն ու Էրդողանը Բաքվում «Հարավային Կովկասում խաղաղության մասին» հայտարարություն կանեն![]() 9 հունիսի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կայցելի Ադրբեջան, հայտնում է Interfax.az-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։ Նշվում է, որ ըստ թուրքական ԶԼՄ-ների, նախատեսվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո դա կլինի Էրդողանի երկրորդ արտասահմանյան այցը։ Առաջին այցով նա կմեկնի Հյուսիսային Կիպրոս։ Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնն «անհամբեր սպասում է» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։ ![]() ![]() «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասել է Իշխանյանը
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |