Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Երևանում ավարտվել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն է ունեցել մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն:

Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվել սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից:

Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն են ունեցել մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---