Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին

Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին, հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Հունիսի 9-ին Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն»,-ասվում է ուղերձում։

Հունիսի 7-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վիրահատել են Հռոմում։ Վիրահատությունն անցել է առանց բարդությունների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---