Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի

Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 12-ին կեսօրից հետո, 11-ին, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, հնարավոր է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում՝ հունիսի 10-11-ին, 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հունիսի 11-ի ցերեկը Երևանում սպասվում է +27 աստիճան, հունիսի 12-ին՝ +31։

 Ուշագրավ
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին
Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ
---