Կոլումբիայի ջունգլիներում 40 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեխաներին![]() 10 հունիսի 2023 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի ջունգլիներում 40 օր անց գտել են ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեխաներին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ուրախություն ամբողջ երկրի համար։ 40 օր առաջ կոլումբիական ջունգլիներում կորած երեխաներին ողջ են հայտնաբերել»,-գրել է նա։ Cessna 206 ինքնաթիռում, որը Սոլանո շրջանից ուղևորվում էր Սան-Խոսե-դել-Գուավյարե քաղաքը, 7 մարդ է եղել։ Մայիսի 15-ին զինվորականները ջունգլիներում գտել էին ինքնաթիռն ու 3 մեծահասակների մարմինները։ Շուրջը եղել են առարկաներ, որոնք հուշել են, որ ինքնաթիռում եղել են երեխաներ՝ 1, 4, 9 և 13 տարեկան, և որ նրանք ողջ են մնացել։ Որոնումների ժամանակ զինվորականներն ու բնիկները ինքնաշեն վրան էին գտել և կծած մրգեր։ El Tiempo թերթը գրել է, որ երեխաներին ռազմական ինքնաթիռով տեղափոխել են Բոգոտա բուժօգնություն ցուցաբերելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Երեխաներին հայտնաբերել են ինքնաթիռի կործանման վայրից 3․5 կմհեռավորության վրա։ Ըստ նախնական տվյալների, բոլոր այդ 40 օրվա ընթացքում նրանք մենակ են եղել։ «Ինչ-որ պահի նրանք շուն են գտել։ Նրանք ինքնուրույն են փրկվել, դա բնիկ ժողովրդների ընտանիքներում նրանց դաստիարակության արդյունք է»,-ասել է երկրի նախագահը։ Երեխաները խիստ հյուծված են։ Երկրի նախագահն ասել է լրագրողներին, որ այժմ նրանց հարկավոր է աստիճանաբար վերադարձնել սովորական սննդակարգի և ընթացքում կարող են բարդություններ առաջանալ։ Նա հավելել է, որ պետք է ստուգել նաև նրանց հոգեկան վիճակը։ ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |