Նախագիծ․ ՏՏ ընկերությունների աշխատողների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով![]() 10 հունիսի 2023 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոմց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Նշվում է նաև, որ այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ ՀՀ-ում վերջին տարիներին գործում էր ՏՏ ընկերությունների աջակցման ծրագիր, համաձայն որի փոքր արտոնագրված ընկերությունների աշխատակիցների եկամտահարկը 10% է, սակայն 30-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունները չեն օգտվում այս արտոնությունից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |