Կոպիրկին․ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա

Կոպիրկին․ ԼՂ-ում ռուս խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա։ Այդ մասին նա ասել է «Իրավունք» թերթի հետ զրույցում։

«Ես համոզված եմ, և դա Ռուսաստանի դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես կատարում է իր առջև դրված խնդիրները», - ասել է Կոպիրկինը։

Նա հավելել է, որ միջազգային խաղաղապահ առաքելությունների միշտ չէ, որ նպաստում են խնդիրների լուծմանը։ Ըստ նրա, դրանք կիրառման փորձը դա է ցույց տալիս։

Նա նշել է նաև, որ, անկախ տարակարծություններից, ՀՀ և ՌԴ հարաբերությունների ռազմավարական բնույթը պահպանվում է։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---