12 հունիսի 2023 - 16:57 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել Սոթքի ուղղությամբ

Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Սոթքի ոսկու հանքավայրի ղեկավարությունը՝ GeoProMining ընկերությունը պաշտոնապես հաստատել է Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը՝ մշտական հրետակոծությունների պատճառով։