12 հունիսի 2023 - 17:19 AMT
Գյումրիի զարգացման աշխատանքային խումբ է ստեղծվել

Գյումրիի զարգացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կզբաղվի ռազմավարության մշակմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում է ստորագրել։

Խումբը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

10 անդամ ունեցող խմբի կազմում են ներառվել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլոք։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։