12 հունիսի 2023 - 18:06 AMT
Ավինյան․ կգնաք ու նույն ծառերից նույն տեղում կտնկեք

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, անդրադառնալով Սայաթ-Նովա 27 հասցեում իրականացված ծառահատման դեպքին, հանձնարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին նույն ծառերից նյուն տեղում տնկել։

«Պարո՛ն Բեգոյան, կգնաք ու նույն ծառերից նույն տեղում կտնկեք»,-ասել է նա, գրում է «Ա1+»-ը։

Քաղաքապետարանի գործակարգավարական նախորդ նիստերից մեկում հանձնարարական էր տրվել իրականացնել ծառայողական քննություն մայրաքաղաքում ծառահատման դեպքի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել։ Հունիսի 12-ի նիստում զեկուցվել է, որ «Կանաչապատաում» արագ արձագանքման խմբում ներգրավված ստորաբաժանումների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

Մայիսի 29-ին Սայաթ Նովա 27 շենքի բակում 3 բարդի է ապօրինի հատվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։