13 հունիսի 2023 - 17:54 AMT
Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ շտաբը կղեկավարի Փամբուխչյանը

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Այդ մասին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Փամբուխչյանի լիազորությունները որպես ԱԻ նախարար ավարտվում են հունիսի 30–ին, քանի որ ԱԻ նախարարությունը լուծարվում է։ Փրկարար ծառայությունն արդեն իսկ մտել է ՀՀ ներքին գործերի նախարարության կազմի մեջ:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: