25 ապրիլի 2009 - 22:59 AMT
Հալեպում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը Հայոց Բերիո Թեմի առաջնորդ գերաշնորհ Շահան Սարգիսեանի մատուցմամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ:
Նույն օրը «Եսայան» սրահում տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո: Միջոցառմանը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից ելույթ է ունեցել երրորդ քարտուղար Գեւորգ Ղարիբջանյանը:

Ապրիլի 25-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին պսակադրության պաշտոնական արարողություն: Արարողությանը մասնակցել են Հալեպում հավատարմագրված պետությունների հյուպատոսներ, հայ եւ Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները, նաեւ հալեպահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: