Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը չեն մասնակցի Լատվիայի դեմ խաղին․ Վնասվածքներ ունեն

Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը չեն մասնակցի Լատվիայի դեմ խաղին․ Վնասվածքներ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չեն ընդգրկվել Լատվիայի դեմ խաղի ցանկում։

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։

Հունիսի 19-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «D» խմբի ետնապահ Լատվիայի ընտրանուն, որն անցկացրել է երկու խաղ, կրել երկու պարտություն և զրո միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Երկրպագուներին, ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում են մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 1-2 ժամ առաջ։

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Ուելսին Քարդիֆ «Քաղաքային» մարզադաշտում։ Հակառակորդի դարպասը 2-ական գոլ են ուղարկել Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---