24 հունիսի 2023 - 14:50 AMT
«Հայաստան» հիմնադրամը 2022-ին մոտ 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացրել Արցախում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2022-ին միայն Արցախում իրականացրել է մոտ 15 մլրդ դրամի ծրագիր բնակարանաշինության համար ծախսվել է 10.3 մլրդ դրամ, ճանապարհաշինության համար4.3 մլրդ դրամ, իսկ ջրամատակարարման ծրագրերին ուղղվել է 360 մլն դրամ։ Այդ մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` ներկայացնելով հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

2022-ին ընդհանուր առմամբ իրականացրել է 17 մլրդ 600 մլն դրամի ավելի քան 40 լայնածավալ ծրագիր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այդ ծրագրի մի մասը երկարաժամկետ շարունակական ծրագրեր էին, ու դրանց մեծ մասն ավարտվել է, մյուսներն էլ այս տարի ավարտին կհասցվեն։ Հիմնադրամի բարեգործական ծրագրերն ուղղված են բնակարանաշինությանը (11.2 մլրդ դրամ), առողջապահությանը (286 մլն դրամ), կրթությանը (521 մլն դրամ), ճանապարհաշինությանը (4.3 մլրդ դրամ), վերականգնվող էներգիային (112 մլն դրամ), ջրամատակարարմանը (574 մլն դրամ), սոցիալական աջակցությանը (203.5 մլն դրամ), մշակութային ծրագրերին (123 մլն դրամ) և այլն։