26 հունիսի 2023 - 14:42 AMT
Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնումը կավարտվի օգոստոսի 1-ին

Կոտայքի մարզի Բջնի գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ. օգոստոսի 1-ին:

Աշխատանքները մեկնարկել են տարվա սկզբին։

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի աշխատակիցը հերթական այցն Է կատարել վերականգնվող հուշարձանի տարածք՝ 2023 թ. նախատեսված աշխատանքների ընթացքին տեղում ծանոթալու նպատակով:

Այցի շրջանակում քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, իրականացվել են անհրաժեշտ չափումներ և կատարված աշխատանքի ուսումնասիրման հիման վրա առաջարկվել համապատասխան լուծումներ: