Ucom-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երևանում անցկացվել է ԲարՔեմփը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երևանում անցկացվել է ԲարՔեմփը

PanARMENIAN.Net - «ԲարՔեմփ Երևանի» բազմամյա ավանդական գործընկեր Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-25-ն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: 2009 թվականից ի վեր՝ արդեն 14-րդ անգամ, «ԲարՔեմփ Երևանը» Հայաստանի Ամերիկյան համալսարանում միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Ucom-ն արդեն մի քանի տարի է, որ պատրաստակամությամբ է աջակցում «ԲարՔեմփ Երևանին»: Ի դեպ, մեր ընկերության մասնագետները այս կարևոր իրադարձության ամենաակտիվ մասնակիցներից են, քանի որ այն շարունակաբար ձևավորում և ոգեշնչում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ԲարՔեմփ Երևան 2023»-ին անցկացվել են վարպետության դասեր հայկական ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հրավիրված օտարերկրյա մասնագետների ներկայացրած թեմաները վերաբերում էին արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը, քվանտային տեխնոլոգիաներին, ամպային և սերվերազերծ տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը և անգամ տիեզերական տեխնոլոգիաներին։ Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: «ԲարՔեմփ Երևան» միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---