Զախարյան․ ՀՀ-ում ուղղակի հանգստանում էի, ՀՖՖ-ի անդամների հետ չեմ հանդիպել

Զախարյան․ ՀՀ-ում ուղղակի հանգստանում էի, ՀՖՖ-ի անդամների հետ չեմ հանդիպել

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի և կիսապաշտպան Արսեն Զախարյանը, անդրադառնալով ՀՀ-ում անցկացրած արձակուրդին, ասել է, որ Հայաստանում ուղղակի հանգստանում էր, ՀՖՖ-ի անդամների հետ չի հանդիպել։

«Հանգստանալու էի մեկնել Հայաստան, ամեն ինչ լավ է, լիցքավորվեցի։ Հանդիպե՞լ եմ արդյոք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ՝ ոչ։ Ուղղակի հանգստացել եմ։ Ես առաջին անգամ էի այնտեղ, տարբեր հետաքրքիր վայրերում եղա, շրջեցի, հանգստացա։

Հայաստանի հավաքականի խաղին ներկա չեմ եղել։ Նորմալ հանգիստ էր, նույնիսկ հոգնեցի հանգստանալուց։ Բայց բոլորի մոտ անհատական մարզումներ էին, մենք մարզվել ենք արձակուրդի ժամանակ»,-ասել է Զախարյանը, գրում է Championat. Com-ը։

Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Զախարյանը կարող է համալրել հայկական «Ուրարտուն», իսկ հետո հայտնվել Եվրոպայում։ Զախարյանը 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում, 4 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---