ՀԲ. Դոլարը եղել եւ լինելու է համաշխարհային պահեստային փոխարժեքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դոլարը կպահպանի գլխավոր համաշխարհային պահեստային փոխարժեքի դիրքերը, ընդ որում` ուժեղ դոլարը որոշիչ նշանակություն ունի ճգնաժամից համաշխարհային տնտեսության դուրս գալու գործում, երեքշաբթի օրը հայտնել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) տնօրեն Ռոբերտ Զելլիկը:



«Ես գտնում եմ, որ դոլարը կմնա համաշխարհային պահեստային փոխարժեքը: Հարցը նրանում է, թե արդյոք դուք լրացուցիչ միջոցներ եք կիրառում (ճգնաժամի հաղթահարման համար)»,- ասել է Զելլիկը Ռեյտեր գործակալությանը տված հարցազրույցում:



Ավելի վաղ Ռուսաստանը G20 գագաթաժողովի նախաձեռնությունների շրջանակներում առաջարկեց ՄՓՖ-ին հանձնարարել ուսումնասիրելու վերազգային պահեստային փոխարժեքի ստեղծման հնարավորությունը: Ռուսաստանի կարծիքով, այդպիսի փոխարժեք կարող են դառնալ ՄՓՖ փոխառության հատուկ իրավունքները, որոնք արդեն հիմա պահեստների դեր են խաղում որոշ երկրների համար: Ռուսական նախաձեռնությունն ակտիվորեն օժանդակում է Չինաստանը:



Թեեւ, Զելլիկի կարծիքով, նոր պահեստային փոխարժեքի ստեղծման թեման արժանի է քննարկման, օրինակ, միջազգային լիկվիդայնության բարձրացման տեսակետից, այն ոչ մի կերպ չի նվազեցնում դոլարի կարեւորությունը: «Դոլարի վրա հիմնված համակարգը եւ ուժեղ դոլարը ծայրահեղ կարեւոր պայման է լինելու, որը մեզ դուրս կհանի այս փոսից»,- ՀԲ ղեկավարին մեջբերում է գործակալությունը:



«Ֆինանսական համակարգը հարկավոր է քննարկել, բայց դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խելամիտ լինել եւ ունք շինելու տեղ աչքը չհանել»,- ասել է Զելլիկը:



Համաշխարհային բանկի տնօրենը նաեւ գտնում է, որ նոր համաշխարհային փոխարժեքի ստեղծման համար բավական չէ խարզապես աշխարհի առաջատար երկրների գագաթաժողով անցկացնել: «Որպեսզի պահեստային փոխարժեք ստեղծենք, հարկավոր է ավելին, քան գագաթաժողովը կամ ինչ-որ հանդիպումը, անհրաժեշտ է ստեղծել ֆինանսական շուկաներ, որտեղ մարդկանց հարմար կլինի վաճառել եւ գնել այդ փոխարժեքը»,- գտնում է Զելլիկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---