4 հուլիսի 2023 - 15:54 AMT
IDBank-ի Travel քարտով ճանապարհորդեք շահավետ

IDBank-ի Visa Travel քարտը հավատարիմ ընկեր կլինի ճանապարհորդությունների ամենաակտիվ շրջանում։

«Ամառային արկածները սկսելուց առաջ մի քանի գործ ավարտին հասցնելուն զուգահեռ պիտի նաև հավաքել ճամպրուկը և չմոռանալ IDBank-ի Visa Travel քարտը։ Պատմենք՝ ինչու, և հիշեցնենք հաճելի նորության մասին»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում IDBank-ի Visa Travel քարտով ընդհանուր 800,000 դրամի (համարժեք արտարժույթի) չափով գնումներ կատարելու դեպքում կստանաք 60,000 դրամի վաուչեր և 20% զեղչ՝ Carpisa խանութ-սրահից ճամպրուկ ձեռք բերելու համար։ Արշավին կարող են մասնակցել նաև այն հաճախորդները, որոնք ամռան ընթացքում ձեռք կբերեն նոր Visa Travel Card, և քարտի պատվիրման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում կկատարեն 800,000 դրամի չափով վճարային գործարք։ Ակցիային մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև օգոստոսի 31-ը։

Travel քարտը բազմաթիվ առավելություններ ունի, որոնք կարող են պետք գալ ճանապարհորդության ժամանակ։

Եթե Ձեր ճանապարհորդության ավիատոմսերը, գնացքի տոմսերը, տուրիստական փաթեթները, հյուրանոցների, մեքենաների վարձակալության գումարները վճարեք IDBank-ի Travel քարտով, ապա կստանաք 1․5% քեշբեք։ Ընդ որում՝ այս ամենը գործում է նաև Հայաստանում կատարվող վճարումների դեպքում։ Առօրյա գնումներից անգամ կկուտակվի 0․5% քեշբեք, ինչը ևս հաճելի է։

Արտերկիր ճանապարհորդելիս Travel քարտը մի շարք այլ առավելություններ է տալիս հաճախորդներին, որոնք չեն սահմանափակվում քեշբեքերով, օրինակ․

• Անվճար օգտվել Lounge Key ծրագրից անսահմանափակ մինչև տարեվերջ, այսինքն՝ մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ,

• Անվճար օգտվել Fast track ծառայությունից, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել բազմամարդ հերթերից,

• Ստանալ անվճար 24/7 կոնսիերժ ծառայությունը, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում, և իրավիճակում,

• Զվարթնոց օդանավակայանում անվճար փաթեթավորել Ձեր ուղեբեռը

• Ստանալ ինտերնետ ռոումինգ փաթեթ,

• Ստանալ ճանապարհորդության ապահովագրություն և պահատեղերի վարձակալություն 50% զեղչված արժեքով և դեռ շատ ավելին։

IDBank-ի Travel քարտի հետ ճանապարհորդությունները մատչելի ու շահավետ են․ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Travel քարտը կարելի է պատվիրել Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնից և ստանալ 20% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման վճարից, կամ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։