Սերբիան հրաժարվել է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններից

PanARMENIAN.Net - Սերբ զինծառայողները չեն մեկնելու ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 09/ Cooperative Lancer 09 զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 6-ից հունիսի 1-ը Վրաստանում, հաղորդում է Balkan Insight-ը: «Մեր զինվորներն իսկապես չեն մեկնելու Վրաստան, եւ այդ մասին մենք տեղեկացրել ենք Բելգրադում ռուսական դեսպանատանը»,- հաղորդում է Սերբիայի ԱԳՆ աղբյուրը:



Նրա խոսքերով, Պաշտպանության նախարարությունը համաձայնել է այդ դիրքորոշման հետ, եւ այժմ կառավարությունը պետք է համապատասխան փոփոխություններ մտցնի Սերբիայի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության տարեկան ծրագրում:



Ավելի վաղ հայտարարվում էր այն մասին, որ այս երկրի զինծառայողները պատրաստվում էին մասնակցել Վրաստանի զորավարժություններին: Սակայն, ըստ Բելգրադից վերջին տեղեկատվության, որոշում է ընդունվել, որ «Կովկասում հակամարտությունից հետո ԱԳՆ-ը բացասական եզրակացության է հանգել Վրաստան զինծառայողներ ուղղորդելու վերաբերյալ»:



Ավելի վաղ Վրաստանի տարածքում զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել էին Ղազախստանը, Էստոնիան եւ Լատվիան:



Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվում դրանք անցկացնելուն` անվանելով «ագրեսորի պաշտպանություն»: ՆԱՏՕ-ում վստահեցնում են, որ զորախաղերը ծրագրային են եւ Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն առաջարկել էր Վրաստան ժամանել ռուս դիտորդների, սակայն Ռուսաստանը մերժել է այդ առաջարկը: Մոսկվան հայտարարել է, որ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ ռազմական մակարդակի նիստերը չեղյալ կհայտարարի, եթե զորավարժությունները ամեն դեպքում կայանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---