Պապոյան․ «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ

Պապոյան․ «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է պնդել՝ «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։

Գևորգ Պապոյանն ավելի վաղ այդ մասին գրել էր ֆեյսբուքյան իր էջում։ «Հայաքվեն» ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին»,-գրել էր նա։

«Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ։ Եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմը ունի 2 տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է հայտարարում, իսկ հիմա ո՞րն է հավանական. նման նախագիծ ընդունելու պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլ նաև՝ Հայաստանին, որովհետև միջազգային հանրությանն ասելու է, որ Հայաստանը միջամտում է իր հարցերին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Պապոյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանին հիմա պատերազմ պետք չէ, գնում ենք խաղաղության օրակարգով, իսկ «Հայաքվեն» առիթ է։

«Ադրբեջանը հիմա սպասում է, որ այդ նախաձեռնությունը ստանա հաջողություն, Ադրբեջանը երազում է դրա մասին»,-ասել է նա։

Ըստ ՔՊ-ականի՝ «Հայաքվեն» պատերազմի հրձիգ է։

60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---