Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից

PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնը տարածել է մի հայտարարություն, որում անհանգստություն է հայտնում վերջին կատարված իրադարձությունների կապակցությամբ, որոնք ճակատագրական նշանակություն ունեն ողջ հայության համար: Հայտարարության մեջ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից: «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան երբեք չի հրաժարվել ու մինչ օրս էլ չի հրաժարվում իր երեք պայմաններից: Դա Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921թ. Կարսի պայմանագրով, Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու առաջարկը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը»,- մատնանշվում է կենտրոնի հայտարարության մեջ: «Հայության համար սգո ամսաթվի նախօրեին հայ-թուրքական հայտարարության ստորագրման փաստն ինքնին դարձավ թուրք-ամերիկյան դիվանագիտության հաղթանակը եւ մատնանշեց ՀՀ կառավարության ու սփյուռքի միջեւ եղած հսկայական անդունդը»,- ասվում է «Միտք»-ի հայտարարության մեջ: Հեղինակները նաեւ գտնում են, որ Հայաստանը` որպես հայոց հայրենիքի արեւելյան հատված, առանց Ցեղասպանության արդյունքում Արեւմտյան Հայաստանը կորցրած բազմամիլիոնանոց սփյուռքի համաձայնության բարոյական իրավունք չունի բարեկամական հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հետ:

Ելնելով վերը ասվածից` «Միտք» վերլուծական կենտրոնը պահանջում է արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել Է.Նալբանդյանին, ինչպես նաեւ հանրության դատին ներկայացնել «ճանապարհային քարտեզը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---