27 ապրիլի 2009 - 19:15 AMT
Մեթյու Բրայզան կրկին հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել մոտակա ամիսներին
ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությունը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել մոտակա ամիսների ընթացքում:

«Պետքարտուղար Քլինթոնը չի ասել, որ հակամարտությունը կկարգավորվի ամսվա ընթացքում: Հիլարի Քլինթոնն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մոտակա ամիսներին, եւ դա հնարավոր է»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:

Վերջերս Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Մենք հուսով ենք, որ հաջորդ ամսում Ղարաբաղի վերաբերյալ որեւէ լուծում կլինի»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: