Ավինյան. Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը մինչև տարեվերջ կդրվի մրցույթի![]() 10 հուլիսի 2023 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը մինչև տարեվերջ կդրվի շինարարական մրցույթի։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխաքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից ունեն նաև նախագիծ, որը կարող են դնել շինարարական մրցույթի, որի համար ունեն նաև գումար։ «Վստահ եմ՝ մինչև տարեվերջ նախագիծն ամբողջությամբ ունենալու ենք»,- ասել է Ավինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն ասել է, որ Աջափնյակ կայարանի նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ։ «Նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջ, ժամկետից փոքր ինչ շուտ»,- նշել է նա։ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախնական տվյալներով շինարարությունը կտևի 4 տարի։ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |