Փակ շուկայի ստորգետնյա անցումում վերելակ կտեղադրվի․ Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ

Փակ շուկայի ստորգետնյա անցումում վերելակ կտեղադրվի․ Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի մոտ 20 վերելակ կտեղադրվի:

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն ասել է, որ վերելակներ կտեղադրվեն մայրաքաղաքի ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ բարձրացող աստիճաններին։

Գրիգորյանը նշել է, որ մրցույթն արդեն կայացել է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն ։ Մեկ զույգ վերելակը կդնեն երկու օրում, և հերթով մենք այդ 18 վերելակները կտեղադրենք»,–ասել է նա։

2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի մոտ 500 վերելակ: Ծրագրի առաջին փուլում կտեղադրվի մոտ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---