10 հուլիսի 2023 - 17:32 AMT
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը, որը հրապարակվել է ԱԺ կայքում։

Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:

ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ավելի վաղ ասել էր, որ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է պետք սկսել։

Հիմք է հանդիսացել այն, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։