Հայաստանի հրաձգության հավաքականը Բաքու կմեկնի

Հայաստանի հրաձգության հավաքականը Բաքու կմեկնի

PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հրաձգության հավաքականը պատրաստվում է մեկնել, եթե որևէ այլ խոչընդոտ չլինի»,– նշել է Սարիբեկյանը։

Այս առաջնությունը վարկանշային է հայ մարզիկների համար` Օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր վաստակելու նպատակով։

Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3–ը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---