«Ռոստելեկոմը» 1-ինը ՀՀ-ում GFN.AM-ի հետ համատեղ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա

«Ռոստելեկոմը» 1-ինը ՀՀ-ում GFN.AM-ի հետ համատեղ գործարկում է PowerPlay խաղային ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա

PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով նորարարական լուծումներ ներդնելու իր մոտեցմանը՝ «Ռոստելեկոմը», առաջինը Հայաստանում, GFN.AM-ի հետ համատեղ, գործարկում է PowerPlay ծառայությունը՝ GeForceNow-ի բազայի վրա, բացելով համակարգչային խաղերի աշխարհը «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդների համար։ Միանալով PowerPlay ծառայությանը՝ հնարավոր է հին համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը վերածել հզոր սարքի և խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:

PowerPlay ծառայությունը կարող են ակտիվացնել «Ռոստելեկոմի» ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդները: Ցանկացած, նույնիսկ ամենաբարդ, խաղերի առավելագույն որակն ապահովելու համար «Ռոստելեկոմը» իր ինտերնետ ծառայությանը միացած բաժանորդներին PowerPlay-ի շրջանակում տրամադրում է ինտերնետի հավելյալ արագություն և 6-րդ սերնդի Wi-Fi սարք՝ անկախ սակագնային փաթեթից․տվյալ առավելությունները բաժանորդը կարող է օգտագործել ոչ միայն խաղերի համար, այլև կապի առօրյա օգտագործման ժամանակ։

PowerPlay ծառայությանը միացող գեյմերները հնարավորություն կունենան ստանալ վերջին սերնդի GeForce գրաֆիկայի որակ։ GeForce տեխնոլոգիաները թույլ են տալիս խաղացողին ստանալ 4K կետայնությամբ պատկեր, RTX և այլ տեխնոլոգիաներ։ Նման բարձր որակով հնարավոր կլինի խաղալ ցանկացած, անգամ ցածր հնարավորություններ ունեցող համակարգչով, ինչպես iOS, այնպես էլ Android-ի հիմքով սմարթֆոններով և պլանշետներով, ինչպես նաև ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող հեռուստացույցներով։ PowerPlay ծառայությունը համատեղելի է թվային խաղերի ամենամեծ խանութների հետ և խաղեր է հեռարձակում անմիջապես Steam-ի, Epic Games Store-ի, Ubisoft Connect-ի և այլ գրադարաններից: Կատալոգում արդեն կա ավելի քան 1500 խաղեր, որոնցից ավելի քան 100-ն անվճար են:

«Ուրախ ենք ներկայանալ GFN.AM-ի հետ մեր համագործակցությամբ՝ PowerPlay փաթեթի գործարկմամբ։ Հատկանաշական է, որ մենք հանդիսանում ենք GFN.AM կազմակերպության ռազմավարական գործընկերը և հաջողությամբ տեղակայել և գործարկել ենք GFN.AM-ի` վերջին տեխնոլոգիական լուծումներով հագեցած սերվերները մեր տվյալների մշակման կենտրոնում։ ՀՀ-ում հանգույցի տեղակայումն առաջինն է մեր տարածաշրջանում, ինչը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ավելի բարձրորակ և անխափան կերպով օգտվել խաղային ծառայություններից։

PowerPlay ծառայությունը հնարավոր է միացնել «Ռոստելեկոմի»՝ ինտերնետ ծառայություն պարունակող բոլոր սակագնային փաթեթների շրջանակում, հին համակարգիչը կամ սմարթֆոնը վերածել սուպեր արագ սարքի, որի միջոցով կարելի է հեշտությամբ խաղալ ժամանակակից ամենապահանջկոտ գրաֆիկայով համակարգչային խաղերը:

Հաղթանակը խաղում հաճախ կախված է ինտերնետի որակից․ որպեսզի մեր օգտատերերը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ստանան, մենք բարելավում ենք ծառայության պայմանները՝ ավելացնելով ինտերնետի արագությունը և տրամադրելով 6-րդ սերնդի գորհզոր Wi-Fi սարք։

PowerPlay ծառայության շնորհիվ օգտատերերը հնարավորություն կստանան խաղալ այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսին են Fortnite, Cyberpunk 2077®, Dota 2, Counter-Strike: Global՝ առանց հսկայական ռեսուրսներ ծախսելու անհատական համակարգչի հզորացման վրա»,- ասել է «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Խաղային ծառայության համար ինտերնետի որակը շատ կարևոր է։ Մեր գործընկերն արդարացիորեն վայելում է հուսալի ինտերնետ մատակարարի, ինչպես նաև բարդ տեխնիկական լուծումներ իրակացնող ընկերության համբավ։ Մենք, GFN.AM-ի անունից, հայտնում ենք մեր գոհունակությունը «Ռոստելեկոմին» ոչ միայն խաղային ծառայության սարքավորումները սեփական տվյալների մշակման կենտրոնում տեղակայելու համար, այլև որպես կազմակերպության, որը առավելագույն ջանք է գործադրում իր հաճախորդներին որակյալ ինտերնետ ապահովելու համար՝ տրամադրելով Wi-Fi 6 սարք։ Սա հիանալի միջազգային նախադեպ է, և մենք միասին Հայաստանի շուկա ենք բերում նորագույն տեխնոլոգիաներ և գործնականում ցանկացած խաղեր խաղալու հնարավորություն՝ առանց հսկայական գումարներ ծախսելու»- ասել է GFN.AM ընկերության պրոդուկտների ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը։

Ծառայության մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---