Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում բավական կոշտ է

PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահն իր դիրքորոշման մասին բավական կոշտ հայտարարեց. հայ-թուրքական սահմանի բացումը պետք է տեղի ունենա մինչեւ աշուն: Դա Թուրքայի վրա յուրօրինակ ճնշման փորձ է»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, ճանապարհային քարտեզը կհրապարակվի, բայց հասարակության մեջ դժգոհության ալիք ամեն դեպքում լինելու է: «Նույնիսկ եթե ճանապարհային քարտեզում լինի բազմապատկման աղյուսակ, ապա դա էլ քննադատություն կառաջացնի իշխանությունների հասցեին»,- նշել է հայ քաղաքագետը: Դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ հայ հասարակության մեջ եւ սփյուռքում դժգոհության աճող ալիքը պետք է մարել:



«Ինչ վերաբերում է համաձայնագիրը ստորագրելու օրվան, ապա այն պետք է լինի ապրիլի 16-ի եւ 24-ի միջեւ: Մինչեւ ապրիլի 16-ը կողմերը դեռ պատրաստ չէին, իսկ ապրիլի 24-ից հետո ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթի լույսի ներքո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիր կարող է եւ չկնքվեր»,- ասել է Իսկանդարյանը:



Ապրիլի 23-ին հրապարակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համաձայնագիրը Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---