ԵԱՀԿ ՄԽ-ը ՀՀ նախագահի հետ քննարկել է Սարգսյան - Ալիեւ հաջորդ հանդիպման նախապատրաստման հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին Երեւանում ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների համաձայն, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---